Կարևոր իրադարձություններ

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է լուծարի ԱԺ-ն. «Ժամանակ»

04 Մայիս, 2018 08:15
Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է լուծարի ԱԺ-ն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավաստիացնում է, որ մայիսի 8-ին իրենց խմբակցության անդամները կամ գոնե նրանց մի մասը կքվեարկի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, և նա կընտրվի վարչապետ:

 Մի քանի ՀՀԿ-ականներ արդեն հայտարարել են, որ իրենք չեն պատրաստվում քվեարկել Փաշինյանի օգտին: Թե քանիսը կողմ, իսկ քանիսը դեմ կքվեարկեն, հայտնի չէ, բայց մի բան պարզ է, որ այսպիսի խորհրդարանը չի կարող արդյունավետ աշխատել, և վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է իրականացնի իր «ճանապարհային քարտեզի» հաջորդ կետը՝ լուծարի խորհրդարանը և կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին