Կարևոր իրադարձություններ

Էրդողանին չի թույլատրվի Գերմանիայում նախընտրական քարոզարշավ անցկացնել

03 Մայիս, 2018 16:28
Էրդողանին չի թույլատրվի Գերմանիայում նախընտրական քարոզարշավ անցկացնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայում չի անցկացնելու նախընտրական քարոզարշավ։ Այդ մասին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ։ Գերմանիան նախապես արգելք էր սահմանել, համաձայն որի, թուրք պաշտոնյաներին չի թույլատրվի  նախըտրական քարոզարշավ անցկացնել այդ երկրում։

Թուրքիայի արտգործնախարարությանը մոտ գտնվող աղբյուրները հայտնում եմ.

«Քարոզարշավի ընթացքում Թուրքիայի նախագահը չի ծրագրում հանդիպումներ ունենալ Գերմանիայում ապրող թուրքերի հետ։ Կարծում ենք, որ արգելքը ճիշտ չէր: Այն չի ծառայում ժողովրդավարությանը։ Ընտրողները պետք է իմանան, թե ինչի համար են գնում ընտրություններին»։

Թուրքական աղբյուրը նշում է, որ  մայիսի 20-ին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավ կիրականացնեն Բոսնիա և Հերցոգովինայում։

 

Լրահոս

Դիտել ավելին