Կարևոր իրադարձություններ

Վաճառել են «TOYOTA CAMRY»-ին, մնացել՝ «LEXUS»-ի «հույսին». «Փաստ»

03 Մայիս, 2018 09:58
Վաճառել են «TOYOTA CAMRY»-ին, մնացել՝ «LEXUS»-ի «հույսին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր եւ կնոջ 2017 թ. տարեկան հայտարարագրերը:

Մարզպետը հայտարարագրել է 56 միլիոն 845 հազար դրամ դրամական միջոցներ, որոնք, ի դեպ, տարեսկզբին ավելի քիչ են եղել, կազմել են 53 միլիոն դրամ: Տարեկան եկամուտները կազմել են 3 միլիոն 845 հազար դրամ ու գոյացել աշխատավարձից:

Պաշտոնյայի կինը՝ Արմինե Մանուկյանը, նախորդ տարի վաճառել է իրեն պատկանող «TOYOTA CAMRY 3.5» մակնիշի ավտոմեքենան 10 միլիոն դրամով՝ այդպիսով ավելացնելով իր դրամական միջոցները 10 միլիոնով, որոնք 2017 թ. վերջին կազմել են 10 միլիոն 650 հազար դրամ: Նրա եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 835 հազար դրամ:

Նշենք, որ Բոթոյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագրի համաձայն, նա ունի «LEXUS LX 570» մակնիշի ավտոմեքենա: Այնպես որ, առանց մեքենա չեն մնացել>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին