Կարևոր իրադարձություններ

«Աստղիկ» հիվանդանոցի շտապօգնության մեքենաներն են տեղափոխել պատգամավորներին. «Հրապարակ»

03 Մայիս, 2018 09:14
«Աստղիկ» հիվանդանոցի շտապօգնության մեքենաներն են տեղափոխել պատգամավորներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, երբ քաղաքացիական անհնազանդության մասնակիցները հայտարարել են ՀՀԿ-ական պատգամավորների տների առջև ակցիաներ իրականացնելու մասին, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ի երեսփոխաններն անմիջապես կազմակերպել են ընտանիքի անդամներին սեփական տներից ապահով վայրեր տեղափոխելու գործը։

Այս հարցում, որոշ տեղեկություններով, օգնության է հասել Սամվել Ալեքսանյանը․ նա իրեն պատկանող «Աստղիկ» հիվանդանոցի շտապօգնության մեքենաները գործուղել է գործընկերների տների հասցեներով ու տեղափոխել նրանց ընտանիքի անդամներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին