Կարևոր իրադարձություններ

Ռուսական կողմը մենաշնորհները պահպանելու հավաստիացումներ է ուզում. «Ժամանակ»

03 Մայիս, 2018 09:00
Ռուսական կողմը մենաշնորհները պահպանելու հավաստիացումներ է ուզում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական կողմը Հայաստանի նոր իշխանություններից ուզում է հավաստիացումներ, որ առնվազն երեք ոլորտներում ռուսական ընկերությունների ունեցած մենաշնորհը կպահպանվի: Խոսքը գազի և հեղուկ վառելիքի՝ բենզին, դիզվառելիք, շուկայում ունեցած մենաշնորհի մասին է:

Ինչպես նաև Ռուսաստանն ուզում է հավաստիացում, որ կշարունակի վերահսկել այնպիսի բնական մենաշնորհ, ինչպիսին երկաթուղին է, որը կոնցեսիոն կառավարման իրավունքով հանձնվել է ռուսական պետական РЖД ընկերությանը:

Բանակցությունները դեռևս շարունակվում են»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին