Կարևոր իրադարձություններ

Թրամփն անձամբ է թելադրել իր առողջական վիճակի մասին տեղեկանքը

02 Մայիս, 2018 23:17
Թրամփն անձամբ է թելադրել իր առողջական վիճակի մասին տեղեկանքը

Դոնալդ Թրամփը 2016 թվականի նախընտրական արշավի ընթացքում անձամբ է թելադրել իր փայլուն առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Թրամփի այն ժամանակվա բժիշկ Հարոլդ Բոռնսթայնը: «Նա ինքն է թելադրել այդ ամբողջ նամակը, ես այդ նամակը չեմ գրել: Ես ամեն ինչ հորինում էի հընթացս»,- հայտարարել է Բոռնսթայնը CNN հեռուստաալիքին:

Թրամփի առողջության մասին երկէջանոց տեղեկանքը՝ Բոռնսթայնի ստորագրությամբ, ժամանակին ծաղրանք է հարուցել չափազանցված լավատեսական տոնի պատճառով: Դրանում հաղորդվում էր, մասնավորապես, որ Թրամփը «բացառիկ ուժեղ է եւ դիմացկուն» եւ կլինի «ամենաառողջ մարդը, որին երբեւէ ընտրել են ԱՄՆ-ի նախագահ»:

 

Լրահոս

Դիտել ավելին