Կարևոր իրադարձություններ

Այս ժողովրդի հաղթանակը չեն կարող կասեցնել․ Դավիթ Սանասարյան

02 Մայիս, 2018 20:01
Այս ժողովրդի հաղթանակը չեն կարող կասեցնել․ Դավիթ Սանասարյան

Հանրապետության հրապարակում շարունակվում է «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը։ 

Ելույթ ունեցավ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը, ով ողջունեց ներկա գտնվող քաղաքացիներին, ապա հայտարարեց․ «Արդեն նախկին իշխանություններն արդեն ուրիշ ճար չունենալով, տարածում են և հատկապես Արցախում, թե իբր Նիկոլը գալիս է հող զիջելու։ Ես Ձեզ պաշտոնապես ասում եմ՝ Նիկոլի մինչ այժմ և հատկապես երեկ հնչած Արցախի վերաբերյալ հայտարարությունը աննախադեպ էր, իշխանությունները մինչ այժմ շատ-շատ ավելի ցածր նշաձող են սահմանել։ Սիրելի՛ արցախցիներ, եկեք այստեղ և տեսեք՝ Արցախը ազատագրած հրամանատարները ժողովրդի մեջ են։ 

Երեկ, անամոթաբար  Ադրբեջանին էին մեր վրա բերում, թող իմանան, որ որևիցե երկիր չեն կարող խառնվել, այս ժողովրդի հաղթանակը չեն կարող կասեցնել»։ 

Սանասարյանի ելույթից հետո հանրահավաքի մասնակիցները վանկարկեցին՝ «Մենք ենք տերը՝ մեր երկրի»։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին