Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը hանդիպում է ունեցել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ

02 Մայիս, 2018 16:01
Բակո Սահակյանը hանդիպում է ունեցել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին այցելել է պաշտպանության նախարարություն եւ հանդիպում ունեցել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ:

Քննարկվել են երկրի պաշտպանունակությանը վերաբերող տարբեր հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ադրբեջանա-ղարաբաղյան սահմանում տիրող իրավիճակին:

Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ այլ պատասխանատուներ:
 
 

Լրահոս

Դիտել ավելին