Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովի նիստը չկայացավ

02 Մայիս, 2018 14:55
Ազգային ժողովի նիստը չկայացավ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը րոպեներ առաջ հայտարարեց, որ այսօրվա հերթական նիստին գրանցվել է 33 պատգամավոր։ Բաբլոյանը հղում կատարեց ԱԺ կանոնակարգ-օրենքի 51-րդ հոդվածի չորրորդ մասին, ըստ որի՝ նիստի իրավազորությունը կարող է ապահովվել առավելագույնը 4 ժամվա ընթացքում, սակայն քանի որ անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, նիստը չի կայանա։ 

Հիշեցնենք, որ վաղը կրկին ԱԺ արտահերթ նիստ տեղի կունենա, իսկ այսօր տեղի չունեցավ նաև Ազգային ժողովի և կառավարության հարց ու պատասխանը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին