Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը զարգացած եւ ժողովրդավարական հասարակություն ստեղծելու Հայաստանի ջանքերին: Այս մասին Հայաստանում վերջին զարգացումների կապակցությամբ ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի հայտարարության մեջ:
«Չափազանց կարեւոր է, որ բոլոր ներգրավված կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները եւ նրանք, ովքեր իրականացնում են հավաքների եւ խոսքի ազատության իրենց իրավունքը, խուսափեն առճակատումից եւ զսպվածություն եւ պատասխանատվություն ցուցաբերեն, ինչպես վերջին օրերին: