Կարևոր իրադարձություններ

Ձեր ամեն մի հարցն ավելի է բարձրացնում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը. Լուսինե Բադալյան

01 Մայիս, 2018 19:00
Ձեր ամեն մի հարցն ավելի է բարձրացնում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը. Լուսինե Բադալյան

ԱԺ-ում ընթացող հատուկ նիստում, վարչապետի թեկնածու ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ ԱԺ պատգամավորների հարցուպատասխանին է անդրադարձել հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, որը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրականում հիմա ոչ թե Նիկոլն է պետական քննություն հանձնում, այլ Ազգային Ժողովը, որի պատգամավորների ստվար մեծամասնությունը, (հատկապես ՀՀԿ տիկնայք անզուգական են) որոնք մեկը մյուսի հետևից կտրվում են այդ քննությունից՝ ի ցույց դնելով իրենց իրական դատարկությունը և օճառի փուչիկի պես պըտ֊պըտ տրաքելով: Բա նախորդ վարչապետի ընտրության ժամանակ ինչու՞ չկար այս հարցաքննությունը: Ոչինչ, ամբողջ ազգի աչքի առաջ են տեղի ունենում այս հրաշալի պետական քննությունները: Իմանանք, ում հետ ենք գործ ունեցել այսքան տարի:
Ի դեպ՝ ձեր ամեն մի հարցն ավելի է բարձրացնում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը»:

 

Լրահոս

Դիտել ավելին