Կարևոր իրադարձություններ

Պետք է քաղաքական երկխոսության միջոցով լուծենք խնդիրները, ոչ թե խոսենք վերջնագրերով. Էդուարդ Շարմազանով

01 Մայիս, 2018 16:44
Պետք է քաղաքական երկխոսության միջոցով լուծենք խնդիրները, ոչ թե խոսենք վերջնագրերով. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովի հատուկ նիստում հանդես եկավ վարչապետի թեկնածուի վերաբերյալ ելույթով:

«Այսօր շատ կարևոր օր է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ մեր ժողովրդի կյանքում: Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Վարչապետ, որը ոչ միայն գործադիրի ղեկավար է, այլ դե ֆակտո գլխավոր հրամանատար, պետության առաջնորդ և Ղարաբաղյան հիմնահարցում գլխավոր բանակցող: Բայց մինչ այդ, մի քանի խոսքով անդրադառնամ ներքաղաքական իրավիճակին»,-ասաց նա, ապա շարունակեց. «Այո՛, այսօր Հայաստանի Հանրապետությունում նոր իրողություններ են և նոր իրավիճակ: Չեմ ժխտում: Միևնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ այս օրերի ընթացքում իշխանությունը ցուցաբերել է բացառիկ հանդուրժողականություն, զսպվածություն և հասարակությունը «մերոնքների» ու «ձերոնքների» չբաժանելու գործելաոճ

Անկախ նրանից դուք դա ընդունում եք, թե ոչ, դա այդպես է: Պատմությունն ամեն ինչ և ամեն մեկիս կդնի իր տեղը»:

Պարոն Փաշինյան, ինչպես երեկ, այնպես էլ այսօր, դուք ինձ չհամոզեցիք: Ես չեմ տեսնում ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում: Ինչպես ապրիլի 17-ին, այնպես էլ հիմա խոսքս ուզում եմ ավարտել նույն խոսքերով՝ եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, ապա մեզ պետք է ուժեղ, միասնական, ազգային ու ժողովրդավարական Հայաստան: Աստված պահպանի մեր հայ ժողովրդին ու ՀՀ բոլոր քաղաքացիներին: Շնորհակալություն ուշադրության համար»,-եզրափակեց Շարմազանովը:

 

Լրահոս

Դիտել ավելին