Կարևոր իրադարձություններ

«Մարիոթ» հյուրանոցում մեկնարկում է «Քայլ արա» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

27 Ապրիլ, 2018 11:52
«Մարիոթ» հյուրանոցում մեկնարկում է «Քայլ արա» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

«Մարիոթ» հյուրանոցում մեկնարկում է «Քայլ արա» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ասուլիսը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «Մարիոթում» առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հանդիպելու և բանակցելու պատրաստակամության մասին, սակայն բանակցությունները չկայացան:

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարեց, որ Կարեն Կարապետյանը չի մասնակցի Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին։  

Հաղորդագրության մեջ ասվում էր. «Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների: 

Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ»:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին