Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին ապագա զինծառայողից 7000 ԱՄՆ դոլար է պահանջել՝ ծառայությունը բնակավայրին մոտ զորամասում կազմակերպելու համար․ «Ժողովուրդ»

27 Ապրիլ, 2018 09:54
Քաղաքացին ապագա զինծառայողից 7000 ԱՄՆ դոլար է պահանջել՝ ծառայությունը բնակավայրին մոտ զորամասում կազմակերպելու համար․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ N զորամասում ծառայության անցնելու համար քաղաքացուց 7000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու առթիվ քրեական գործ է հարուցվել: Այդ գործի շրջանակներում էլ քաղաքացի Արմեն Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել: Նա 2016 թ. տեղեկանալով, որ Հ. Սաղաթելյանը պետք է անցնի պարտադիր ժամկետային ծառայության, բայց չի ցանկանում հեռու տեղ ծառայել, իբր այդ հարցում օգնելու համար ապագա զինվորից պահանջել և ստացել է 7000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար և խաբեությամբ հափշտակել է այն: Հիմա Ներսիսյանը կալանավորված է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

 

Լրահոս

Դիտել ավելին