Կարևոր իրադարձություններ

Հստակեցվել է ԱՄՆ նախագահի՝ Մեծ Բրիտանիա կատարելիք այցի ամսաթիվը

26 Ապրիլ, 2018 23:57
Հստակեցվել է ԱՄՆ նախագահի՝ Մեծ Բրիտանիա կատարելիք այցի ամսաթիվը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Մեծ Բրիտանիա նախատեսվում է հուլիսի 13-ին: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հիշեցնելով, որ նախորդ ծրագրված այցը չեղարկվել էր Բրիտանիայում բազմաթիվ բողոքի ցույցերի ֆոնին:Այցելությունը պետական բնույթ կկրի, ինչպես և Թրամփը Սպիտակ տանը պայմանավորվել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ անցյալ տարվա հունվարին:

Այցի շրջանակներում ամերիկացի ղեկավարը երկկողմ բանակցություններ կվարի վարչապետ Մեյի հետ: Այլ մանրամասներ նախատեսվող օրակարգից դեռևս չեն հաղորդվում:

Ինչպես ավելի վաղ նշվել էր, Մեծ Բրիտանիա կատարվելիք այցի ամսաթիվը սահմանվել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որին ներկա է գտնվելու Թրամփը:

 

Լրահոս

Դիտել ավելին