Կարևոր իրադարձություններ

Թոմաս Տուխելը ՊՍԺ կհրավիրի Բունդեսլիգայի 3 ֆուտբոլիստի

27 Ապրիլ, 2018 00:20
Թոմաս Տուխելը ՊՍԺ կհրավիրի Բունդեսլիգայի 3 ֆուտբոլիստի

44-ամյա գերմանացին չի պլանավորում ծախսել շեյխերի փողերը սուպերաստղերի վրա:

Թոմաս Տուխելն արդեն պայմանավորվել է ՊՍԺ-ի հետ պայմանագրի վերաբերյալ և նույնիսկ կողմնորոշվել է տրանսֆերային շուկայի առաջին նպատակների հարցում. դրանք թանկարժեք աստղեր չեն: Տուխելի առաջնային նպատակը դարձել է «Աուգսբուրգի» պաշտպան Ֆիլիպ Մաքսը, ում արժեքը 20-25 մլն եվրո է: Նրանից բացի, մարզիչը ցանկանում է ստանալ «Բորուսիայից» պաշտպան Օմեր Տոպրակին և Մաքս Մայերին, ով ընդունակ է խաղալ և՛ հարձակման, և՛ միջին գոտիներում:

Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, Մայերը կարող է տեղափոխվել ՊՍԺ անվճար, քանի որ հունիսի 30-ին լրանում է նրա պայմանագրի ժամկետը «Շալկեի» հետ: Տուխելը կփոխարինի Ունայի Էմերիին, ով 2 մրցաշրջանների ընթացքում չի կարողանում ՊՍԺ-ի հետ առաջ անցնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլից:

 

Լրահոս

Դիտել ավելին