Կարևոր իրադարձություններ

«Եթե ես հիմա ասեմ, որ հրաժարվելու եմ ՀՀԿ-ից, դուք ինձ կհարգե՞ք». Վարդան Արամյան

26 Ապրիլ, 2018 17:24
«Եթե ես հիմա ասեմ, որ հրաժարվելու եմ ՀՀԿ-ից, դուք ինձ կհարգե՞ք». Վարդան Արամյան

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Հարցին, թե հնարավորության դեպքում արդյոք կաշխատի Նիկոլ Փաշինյանի թիմում, եթե նա լինի վարչապետ, Արամյանը հետևյալ կերպ արձագանքեց. «Եթե ես ձեզ հիմա ասեմ, որ, գիտեք ինչ, ես հիմա հրաժարվելու եմ ՀՀԿ-ից և աշխատելու եմ, դուք ինձ կհարգե՞ք»:

Մյուս հարցին՝ նույնիսկ հանուն երկրի չի՞ աշխատի, Արամյանը պատասխանեց, որ այդ դեպքում պետք է Փաշինյանի թիմի անդամ լիներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին