Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը հաստատել է 2017 թվականի բյուջեի կատարողականը

26 Ապրիլ, 2018 16:02
Կառավարությունը հաստատել է 2017 թվականի բյուջեի կատարողականը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 26-ի նիստում հաստատել է 2017 թվականի բյուջեի կատարողականը: Այս մասին  նշել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:

«Մենք ունենք ձեւավորված մշակույթ եւ օրենքն է պահանջում, որ մինչեւ մայիսի 1-ը նախորդ տարվա պետական բյուջեի կատարման վերաբերյալ կառավարությունը հաստատում է հաշվետվությունը եւ ներկայացնում է ԱԺ քննարկմանը: Կառավարությունում այսօր հաստատեցինք հաշվետվությունը եւ այն մայիսի 1-ին կգտնվի ԱԺ-ում: Մենք ինչպես նախորդ տարի, կկազմակերպենք պրեզենտացիա, մանրամասն կներկայացնենք, թե ինչպիսին է 2017-ի կատարողականը»,-ասաց նա:

Վարդան Արամյանը նշեց, որ եթե 2018 թվականին ամեն ինչն ընթանա իր հունով, կառավարությունը կկարողանա խոցել այն թիրախները, որը դրվել է 2018 թվականի բյուջեի հիմքում. «Կունենանք պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազում` առնազն մեկ տոկոսի տեսքով»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին