Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն իր աջակիցներին կոչ է արել ինքնակազմակերպվել և թույլ չտալ, որ առանց համարների մեքենաները երթևեկեն

26 Ապրիլ, 2018 14:42
Փաշինյանն իր աջակիցներին կոչ է արել ինքնակազմակերպվել և թույլ չտալ, որ  առանց համարների մեքենաները երթևեկեն

14:40

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթի մասնակիցները  հասել են Երևանի Կենտրոնի Աբովյան փողոց։ Ցուցարարներն ուշադիր հետևում են մեքենաներին, որպեսզի նրանք փակ համարանիշներով չվարեն և  կոչ են անում անհապաղ կանխել անօրինականությունները։ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, թե մտահոգիչ տեղեկություններ է ստացել, որ Երևանում կան առանց համարանիշների կամ համարանիշները փակած մեծ թվով ավտոմեքենաներ, որոնք անկանոն ձեւով վարում են և վտանգում մարդկանց: Նա իր աջակիցներին կոչ էր արել ինքնակազմակերպվել եւ թույլ չտալ, որ նման մեքենաները երթևեկեն։ 

13:46

Այս պահին քառօրյա պարտերազմի մի խումբ մասնակիցներ անցնում են հյուսիսային պողոտայով և պատրաստակամություն հայտնում ոստիկանների ու ցուցարարների միջև պատնեշ կազմել , եթե դրա անհրաժեշտությունը լինի:

13:30

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարզերում շարունակվում է իրենց կողմից ճանապարհներ փակելու գործընթացը, այսօր ճանապարհները չեն փակվի միայն Երևանում : Մայրաքաղաքում ցուցարարներն այսօր պետք է կանգնեցնեն առանց պետհամարանիշների ավտոմեքենաները և ստիպեն կարգազանցներին պահպանել կարգուկանոն:

13:10

ԵՊՀ հարակից տարածքից սկիզբ առած ուսանողական երթը անցում է բոլոր բուհերի կողքով, վանկարկելով <<Ազատ, անկախ ուսանող>> , <<ՀՀԿ հեռացիր >> , կոչ անում ուսանողներին միանալ իրենց: Այս պահին ուսանողները Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հարակից տարածքում են, սպասում են, որ այս բուհից էլ ուսանողներ միանան իրենց:

12:40

Կոմիտասի պողոտայում Ն. Փաշինյանին մոտեցավ Վալերի Օսիպյանը, Ն.Փաշինյանը նրան ներկայացրեց օրվա գրաֆիկը, հստակեցրին երթուղին, Փաշինյանը նորից վերահաստատեց, որ այսօր ճանապարհներ չեն փակելու:

12:32

Կոմիտասի պողոտայում գտնվով ցուցարարներին միացավ Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ այսօր Երևանի և հանրապեության և ոչ մի ճանապարհի չպիտի լինի առանց պետհամարանիշի մեքենա, երթևեկության կանոնները խախտող մեքենա և որ իրենք այսօր պատասխանատու են երկրի կարգ ու կանոնի համար: Նա հայտարարեց, որ այսօր դադարեցվում է ճանապարհների շրջափակման գործընթացը և էներգիան պիտի ուղղորդվի փողոցներում կարգ ու կանոնի հաստատմանը:

11:55
Այս պահին ԵՊՀ-ից քայլերթով Աբովյան – Կորյուն խաչմերուկ հասած ցուցարար- ուսանողները փակել են խաչմերուկը: Ոստիկանները ակտիվիստ Դավիթ Պետրոսյանին հորդորեցին ճանապարհը գոնե միակողմանի բացել:Այս պահին ճանապարհը երթևեկության համար միակողմանի բաց է :

12:15
Բազմաթիվ ցուցարարներ այս պահին Կոմիտասի պողոտայում են և սպասում են Նիկոլ Փաշինյանի ժամանմանը: Ցուցարարները վանկարկելով <<Նիկոլ  վարչապետ>>կաթվածահար են արել Կոմիտասի պողոտայի երթևեկությունը:


 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին