Կարևոր իրադարձություններ

«Չդիմացա ու հեռացա»

25 Ապրիլ, 2018 22:17
Հեղինակ՝ Արմինե Գրիգորյան
«Չդիմացա ու հեռացա»

Ուրեմն էսպես.... Ինձ իրավունք եմ վերապահում գրել հիմա այս տողերը, որպես մեկը այն հազարավորներից, որ ամեն օր մասնակցել է հանրահավաքներին։ Հենց նոր ուղղակի չդիմանալով լքեցի հրապարակը, հասկանում եք՞, այսօր այնտեղ մեծամասամբ անտարբեր, շինծու, այս ամենի հետ գրեթե կապ չունեցող մի ամբոխ էր, որին բերել լցրել էր հավանաբար բարգավաճ հայաստան կուսակցությունը գլխաքանակ ապահովելու համար, նրանք անգամ արդեն հարազատ դարձած կարգախոսն էին ալարում արտաբերեին, անգամ չզգացի նախորդ օրերի միմյանց նկատմամբ սերն ու ուշադրությունը..... չդիմացա ու հեռացա...ուզում եմ փոխվի էս ամենը, որ փողոցից վերանան համարանիշերը հանած կամ փակած, աներևակայելի խախտումներ կատարող անօրինապահները, ախր մենք հենց նման անկարգությունների դեմ էլ էինք պայքարում... ուզում եմ գա էն Հայաստանը, որտեղ յուրաքանչյուրս երջանիկ ու հպարտ կապրի...կներեք եթե դաժան եմ վերլուծել...

 

 

Լրահոս

Դիտել ավելին