Կարևոր իրադարձություններ

Ինքնաթիռի ուղեկցորդուհին եռացրած ջուր է լցրել ուղևորի վրա և հեռացել

24 Ապրիլ, 2018 21:17
Ինքնաթիռի ուղեկցորդուհին եռացրած ջուր է լցրել ուղևորի վրա և հեռացել

Ավստրալիայում ինքնաթիռի ուղևորուհին խոր այրվածքներ է ստացել այն բանից հետո, երբ ուղեկցորդուհին նրա ծնկներին եռացրած ջուր է լցրել՝ տեղեկացնում է Daily Mail-ը:

Տուժող կինը պատմել է, որ թռիչքի ժամանակ ուղեկցորդուհին պատահաբար թեյը թափել է իր ոտքերին: «Ես փորձեցի կանգնել՝ օգնություն խնդրելու համար, սակայն ուղեկցորդուհին արդեն մոտեցել էր մյուս շարքին: Ողջ թռիչքի ընթացքում ինձ այդպես էլ ոչ ոք չմոտեցավ»,- ասել է կինը:

Похожее изображение

Վայրէջքից հետո կինը գնացել է հիվանդանոց. բժիշկները ախտորոշել են երկրորդ կարգի այրվածք և ասել են, որ վերքերն այդքան խոր չէին լինի, եթե նա շութ դիմեր: Ավիաընկերությունը ընդունել է ուղևորուհու բողոքը դեպքից 11 օր հետո: Տուժողը պահանջել է ներողություն խնդրել և 400 դոլար վճարել բժշկական ծախսերի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին