Կարևոր իրադարձություններ

Պատրաստ ենք աշխատել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ. ԱՄՆ դեսպան

24 Ապրիլ, 2018 12:41
Պատրաստ ենք աշխատել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ. ԱՄՆ դեսպան

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց, որ ցանկանում է ԱՄՆ-ի կառավարության, ժողովրդի անունից գովեստի խոսքերով արտահայտվել Հայաստանի ժողովրդի մասին՝ խաղաղ իրենց ակցիաներն իրականացնելու համար։

«Ես ուզում եմ նաեւ գովեստով արտահայտվել ոստիկանության, անվտանգության ուժերի մասին, որոնք վերջին 11 օրերի ընթացքում հանդես էին բերում զսպվածություն եւ արհեստավարժություն։ Եղել են արժանահավատ հաղորդումներ բռնության որոշ դրսեւորումների մասին ցուցարարների դեմ, նաեւ՝ լրագրողների դեմ։ Անհրաժեշտ է, որպեսզի այս դեպքերով իրականացվի քննություն եւ  մեղավորները պատժվեն օրենքով սահմանված կարգով»:

Խոսելով  Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին, Միլսը ասաց. «Ուզում եմ նաեւ գովեստով արտահայտվել նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի մասին, նրա առաջնորդման մասին, ով լսելով ժողովրդի ձայնը՝ հրաժարականի որոշում կայացրեց», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։

Նա նշեց, որ առաջիկա օրերին պատրաստ են աշխատել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ. «Կարեւոր է, որ այժմ ժողովուրդը կարողանա գալ ընդհանուր հայտարարի եւ կարողանան որոշել իրենց հետագա անելիքները: Ես դրական եմ տրամադրված, թե ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ ժողովուրդը, եթե միասնական լինի»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին