Կարևոր իրադարձություններ

Մենք մեր հարցերը պետք է լուծենք իրար հետ լեզու գտնելով. Մանվել Գրիգորյան

24 Ապրիլ, 2018 10:29
Մենք մեր հարցերը պետք է լուծենք իրար հետ լեզու գտնելով. Մանվել Գրիգորյան

Մենք մեր հարցերը պետք է լուծենք միասնական ձևով, իրար հարգելով ու իրար հետ լեզու գտնելով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:

«Մեր հարցերը ոչ ոք չի լուծի, եթե մենք չլուծենք, պետք է միասնական լինենք: Եթե միասնական լինենք, սահմանին զինվորն էլ ամուր կմնա, սահմանամերձ ժողովուրդն էլ լավ կզգա»,- ասաց նա:

Խոսելով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին, նա ասաց, որ վերջին 26-27 տավա մեջ իշխանափոխություն է լինում, մարդիկ գալիս-գնում են, իսկ ժողովուրդը կայուն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին