Կարևոր իրադարձություններ

Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանը ազատ են արձակվել

23 Ապրիլ, 2018 22:30
Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանը ազատ են արձակվել

«Մերժիր Սերժին նախաձեռնության անդամներ Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանն ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ նրանք ձերբակալվել էին ՀՔԾ քննիչի որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման կասկածանքով:

Այսօր հանրահավաքին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ պայմանավորվել են, որ մինչեւ համերգի ավարտը պետք է թավշյա հեղափոխության գործով ձերբակալված բոլոր անձինք ազատ արձակվեն։

 

Լրահոս

Դիտել ավելին