Կարևոր իրադարձություններ

Սերժ Թանկյանը կոչ է անում անհապաղ պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին. հայտարարություն

22 Ապրիլ, 2018 23:20
Սերժ Թանկյանը կոչ է անում անհապաղ պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին. հայտարարություն

Աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանը կրկին գրառում է արել հայաստանյան դեպքերի մասին։ Նա, մասնավորապես, գրել է․

«Անհավատալի է, Սերժ Սարգսյանը բառացիորեն սպառնում է Հայաստանի քաղաքացիներին բռնությամբ ու Մարտի մեկով, եթե նրանք չդադարեցնեն իրենց խաղաղ ցույցերն ու դիմադրությունը։ Ճիշտ որոշում կայացնել և անհապաղ զրկել Սարգսյանին իշխանությունից, որպեսզի խուսափեն արյունահեղությունից և մարդկանց էլ չդրդեն դրան»:

 

Լրահոս

Դիտել ավելին