Կարևոր իրադարձություններ

Եկեք հիշենք մեր զինվորներին, ովքեր կարող են հարցնել. լավ, այս ի՞նչ են անում, իսկ մենք այստեղ ո՞ւմ ենք պաշտպանում. Կարեն Կարապետյան

22 Ապրիլ, 2018 21:45
Եկեք հիշենք մեր զինվորներին, ովքեր կարող են հարցնել. լավ, այս ի՞նչ են անում, իսկ մենք այստեղ ո՞ւմ ենք պաշտպանում. Կարեն Կարապետյան

Որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում: Այս մասին հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ ինքը չի ողջունում, եթե քաղաքացիական կանոնների մեջ իրենց պարտականությունները կատարելու դեպքում ոստիկանները որոշակի կոշտ քայլեր են ձեռնարկել:

«Բայց ես, անպայման, ցանկանում եմ մեր ոստիկանության գնահատականը տալ. այս օրերի ընթացքում ես հանդիպել եմ բազմաթիվ այլ երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի, Հոլանդիայի, Իսպանիայի, բոլորը զարմացած են մեր ոստիկանության պահելաձևով: Որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում: Եվ մենք այդ փաստը պետք է մատնանշենք»,- ասել է նա:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ այս նյարդային, սթրեսային վիճակում ինքը չի բացառում, որ հնարավոր է՝ եղել են խախտումներ, չարաշահումներ:

«Եկեք ընդունենք, որ այդ մարդիկ էլ նյարդեր ունեն և իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ինչպես բոլորս, ունեն տուն, ընտանիք, մայր, երեխա, որոնք եթե վաղը, մյուս օրը սահմանում խնդիր լինի, գնալու են մեզանից շուտ: Եկեք հիշենք մեր այն զինվորներին, որոնք սահմանի վրա կանգնած են ու երեկոյան թեյ խմելուց մեկը մյուսին հարց կարող են տալ՝ լավ, այս ի՞նչ են անում, իսկ մենք այստեղ ո՞ւմ ենք պաշտպանում»,- նշել է Կարել Կարապետյանը:        

 

Լրահոս

Դիտել ավելին