Ֆրանսիայում ծնողներին թույլ չեն տվել որդուն և դստերը արքայազն Ուիլյամ և Մինի Կուպեր անունը տալ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում տալով The Local-ին:
Երկրում պատոնապես արգելված չէ այդ անունը, սակայն քաղաքացիական իրավունքը դատարանին թույլ է տալիս «արգելափակել» և ծնողներին թույլ չտալ երեխային կոչել արքայազն Ուիլյամ:
Հաղորդվում է, որ այս քայլն անարդարացի է, քանի որ թույլ է տրվում երեխաներին տալ «Տարզան», «Մաուգլի» և այլ տարօրինակ անուններ:
Մանուկներին տարօրինակ անուններ տալը Ֆրանսիայում տարածված երևույթ է. ֆրանցիացիները դիմում էին այս քայլին դեռևս 1993թ-ից: