Կարևոր իրադարձություններ

Փաստաբանը բողոքարկել է Սանասարյանին ձերբակալելու որոշումը

22 Ապրիլ, 2018 14:40
Փաստաբանը բողոքարկել է Սանասարյանին ձերբակալելու որոշումը

Դավիթ Սանասարյանը, որը «Մերժիր Սերժին» նախաձեռնության առաջնորդներից մեկն էր, երեկ գիշերը բերման ենթարկվելուց և Հատուկ քննչական ծառայությունում տևական ժամանակ անցկացնելուց հետո, ձերբակալվել է։

Նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ ինքն այսօր արդեն բողոքարկել է ձերբակալման մասին որոշումը։

Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ՀՔԾ հաղորդագրության համաձայն, Դավիթ Սանասարյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելն ու դրանց ժամանակ բռնություն գործադրելը», ինչպես նաև 2251-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը» հանցավոր արարքների կատարման կասկածանքով:

Նշենք, որ նույն կասկածանքով երեկ ձերբակալվել էր նաև նույն շարժման առաջնորդներից Արմեն Գրիգորյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին