Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունն այս պահին բերման ենթարկվածների մասին տեղեկատվություն չի տրամադրում

22 Ապրիլ, 2018 12:56
Ոստիկանությունն այս պահին բերման ենթարկվածների մասին տեղեկատվություն չի տրամադրում

Ոստիկանությունն այս պահին տեղեկատվություն չի տրամադրում, թե ոստիկանության որ բաժնում են «Իմ Քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը։ Ոստիկանությունը դեռևս չի մանրամասնում, թե քանի անձ է այսօր բերման ենթարկվել։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Աշոտ Ահարոնյանը լրատվամիջոցներին հորդորեց հետևել ոստիկանության հաղորդագրություններին։

«Ոստիկանությունը հայտարարություն է տարածել. եթե բերման ենթարկվածների թվի մասին դեռ չկա հայտարարություն, ապա հետագայում կլինի»,- ընդգծեց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին