Կարևոր իրադարձություններ

Եղանակային ինչ փոփոխություններ են սպասվում առաջիկա օրերին

21 Ապրիլ, 2018 13:16
Եղանակային ինչ փոփոխություններ են սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 22-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ: 21-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 21-ին, 22-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում`

Ապրիլի 21-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


 

 

Լրահոս

Դիտել ավելին