Կարևոր իրադարձություններ

Google-ը ցանկացել է «սպանել» SMS-ին

20 Ապրիլ, 2018 23:06
Google-ը ցանկացել է «սպանել» SMS-ին

Google կորպորացիան աշխատում է Chat մեսենջերի վրա, որը նպատակ ունի Android սարքերի վրա փոխարինել սովորական sms-ները։ Այս մասին հաղորդում է The Verge–ը։

 

Chat-ը նման է լինելու iMessage ծառայությանը, որ տեղադրված է Apple համակարգերի վրա։ Այն թույլ է տալիս օգտատերերին անվճար հաղորդագրություններ ուղարկել։

Ի տարբերություն iMessage–ին, Android մեսենջերում հաղորդագրությունները պահվելու են հեռախոսային օպերատորների սերվերների վրա, որոնք կարող են աբոնենտների նամակագրությունը տրամադրել տեղական իշխանությունների պահանջով։

Այն օգտատերերը, որոնց մոտ Chat-ը տեղադրված չէ, ինչպես նաև iOS-ի աբոնենտները, օգտատերերի հաղորդագությունները կստանան սովորական sms-ի տեսքով։

 

Լրահոս

Դիտել ավելին