Կարևոր իրադարձություններ

Դավիթ Հարությունյանը, Արմեն Ամիրյանը, Դավիթ Տոնոյանը և Իգնատի Առաքելյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում

20 Ապրիլ, 2018 17:01
Դավիթ Հարությունյանը, Արմեն Ամիրյանը, Դավիթ Տոնոյանը և Իգնատի Առաքելյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին։  

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Դավիթ Էդգարի Տոնոյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,-ասվում է նախագահի հրամանագրերից մեկում: 

Մեկ այլ հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Իգնատի Էդուարդի Առաքելյանին նշանակել գյուղատնտեսության նախարար»։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Դավիթ Էդոնիսի Հարությունյան նշանակել արդարադատության նախարար»,–ասվում է մյուս հրամանագրում։ 

Չորրորդ հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի Արմեն Արտավազդի Ամիրյանին նշանակել մշակույթի նախարար»:

 

Լրահոս

Դիտել ավելին