Կարևոր իրադարձություններ

Իրավիճակը լարված է Արաբկիր վարչական շրջանում․ ցուցարարներին բերման են ենթարկում (լուսանկարներ, թարմացվում է)

20 Ապրիլ, 2018 18:03
Իրավիճակը լարված է Արաբկիր վարչական շրջանում․ ցուցարարներին բերման են ենթարկում (լուսանկարներ, թարմացվում է)

17:45

Իրավիճակը շարունակում է լարված մնալ Արաբկիր վարչական շրջանում։ Ազատություն-Մամիկնոյանց խաչմերուկը բոլոր կողմերից հսկում են ոստիկանության՝ վահաններով զինված աշխատակիցները։

Նրանք ցուցարարներին  բերման են ենթարկում տեղի ոստիկանական բաժին։

16:28

Այս պահին ցուցարարների մի մասը Արշակունյաց պողոտայից շարժվում է դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ:

16:10

«Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ, Ազգային ժողովի Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համակիրներն արդեն 8-րդ օրն է՝ շարունակում են բողոքի գործողությունները Երևանում:

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետին հարակից տարածքում: Ցուցարարները փակել են պողոտայի մի հատվածը, երփևեկությունը կաթվածահար է եղել:

Ոստիկանության աշխատակիցները հորդորում են բացել ճանապարհը, իսկ վարորդները հրաժարվում են մեքենաները մարդկանց վրա քշելուց:

 

Լրահոս

Դիտել ավելին