Կարևոր իրադարձություններ

Աթենքում մաֆիայի հայտնի «կնքահայր է» գնդակահարվել

20 Ապրիլ, 2018 11:58
Աթենքում  մաֆիայի հայտնի «կնքահայր է» գնդակահարվել

Ապրիլի 19-ի երեկոյան Աթենքում  «Կալաշնիկով» ինքնաձիգով  մաֆիայի հայտնի «կնքահայր է» գնդակահարվել: Հաղորդում է Աթենքի ԱՄՆԱ լրատվական գործակալությունը:

Երկու մարդ մոտոցիկլետով մոտեցել են զոհի ավտոմեքենային և կրակ բացել «Կալաշնիկովից»: Դեպքի վայրում հայտնաբերվել են մեկ տասնյակից ավելի պարկուճներ, տղամարդուն խոցել է առնվազն ութ փամփուշտ: Ծանր վիճակում նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Սպանությունների հետաքննության դեպարտամենտի ոստիկանները հանցագործության առավել հավանական դրդապատճառը համարում են հաշիվների պարզումը մաֆիական խմբավորումների միջև` ենթադրելով, որ սպանությունը պատվիրված էր:
ԶԼՄ-ների տվյալներով՝ սպանվածը 45-ամյա Յորգոս Լիցոսն էր՝ «Բուբի» մականվամբ, և նրա վրա հարձակումը կարող էր լինել այս տարվա հունվարին Աթենքում մաֆիայի նախկին «կնքահայրերից» մեկի՝ Վասիլիս Ստեֆանակիսի սպանության պատասխանը:

Լիցոսը 2015 թվականին մեղադրյալներից մեկն էր մաֆիական խմբավորումների 217 անդամների նկատմամբ կայացած դատավարությունում: Նրան դատապարտեցին 13,5 տարվա բանտարկության՝ դատավճռի կատարման հետաձգմամբ և 40 հազար եվրո գրավով: Այժմ նրա գործը քննում էր երկրորդ ատյանի դատարանը:

2016 թվականի փետրվարին նրա դեմ արդեն մահափորձ էր կատարվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին