Կարևոր իրադարձություններ

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը երկու ամսով կալանավորվեց

20 Ապրիլ, 2018 10:19
Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը  երկու ամսով կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել ակտիվիստ Տիգրան Մազմանյանի նկատմամբ։ 

Հայտնի է, որ  «Ելք» խմբակցության հինգ պատգամավոր երաշխավորագիր էր ներկայացրել Մազմանյանի համար, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռադիոյի շենքում կատարվածի համար միմիայն ինքն է պատասխանատու։

Ակտիվիստին մեղադրաք է առաջադրվել ՀՀ քր.օրի 225-րդ հոդվածի 2 մասով։ Նրան սպառնում է ազատազրկում` երեքից ութ տարի ժամկետով։ Մազմանյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը ապօրինի է որակել այդ որոշումը։

Նույն գործի շրջանակներում ձերբակալված 16-ամյա Էրիկ Խաչատրյանին դեռ մեղադրանք չեն  առաջադրել:

Նշենք, որ Տիգրան Մազմանյանը եւ 16-ամյա Էրիկ Խաչատրյանը կասկածվում էին Հանրային ռադիոյի շենքի մոտ անկարգություններին մասնակցելու մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին