Կարևոր իրադարձություններ

Սիրիացի գրոհայինները հանձնել են զենքն ու սկսել են հեռանալ Դումեյր քաղաքից

19 Ապրիլ, 2018 23:08
Սիրիացի գրոհայինները հանձնել են զենքն ու սկսել են հեռանալ Դումեյր քաղաքից

Հարյուրավոր գրոհայիններ վայր են դրել զենքն ու սկսել են հեռանալ սիրիական Դումեյր քաղաքից, որն ընկած է մայրաքաղաք Դամասկոսից հյուսիս-արևելք:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, գրոհայինների և նրանց ընտանիքի անդամների տարհանումն իրականացվում է ավեի վաղ կնքված համաձայնության շրջանակներում, որի համաձայն՝ նրանց թույլատրվում է տեղափոխվել ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններ երկրի հյուսիսում:


Սիրիայի ՍԱՆԱ պետական գործակալության տվյալներով՝ հինգշաբթի ընդհանուր առմամբ շուրջ 5000 մարդ պետք է հեռանա քաղաքից:

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ Դումեյր քաղաքում գործում է «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորումը, որի գրոհայիններն ավելի վաղ դուրս էին բերվել Արևելյան Ղուտա շրջանի Դումա քաղաքից:

 

Լրահոս

Դիտել ավելին