Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 27 դեպք

19 Ապրիլ, 2018 22:56
Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 27 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 27 դեպք։

Ինչպես  տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության 6, յուրացման կամ վատնման 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2, անձի առևանգման, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության 1-ական դեպք։

 

Լրահոս

Դիտել ավելին