Կարևոր իրադարձություններ

Բոլոր այն անձինք, ովքեր բռնություն են կիրառում որևէ մեկի նկատմամբ, չեն հանդիսանում ակցիայի մասնակիցներ. հայտարարություն

19 Ապրիլ, 2018 16:50
Բոլոր այն անձինք, ովքեր բռնություն են կիրառում որևէ մեկի նկատմամբ, չեն հանդիսանում ակցիայի մասնակիցներ. հայտարարություն

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցեր և երթեր կազմակերպող քաղաքացիական նախաձեռնությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ նախաձեռնության հեղինակների համար բռնության մերժումը սկզբունք է: 

«ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունները այն մասին, թե հավաքի կազմակերպիչները իրենց սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների, չի համապատասխանում իրականությանը:

Շարժման կազմակերպիչները և մասնակիցները չեն կիրառում բռնություն և երբեք չեն կիրառելու, իսկ բոլոր այն անձինք, ովքեր հրահրում են նման գործողությունները կամ բռնություն են կիրառում որևէ մեկի նկատմամբ, չեն հանդիսանում ակցիայի մասնակիցներ:

Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից և հավաքի կազմակերպիչների հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց, ապահովել խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների անվտանգությունը և հետևողական լինել իրական սադրիչների և բռնություն կիրառող անձանց ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով նրանց պատժելու համար»,-ասվում է հայտարարությունում։ 

Հիշեցնենք, որ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության Երևանում և տարբեր մարզերում ցույցեր և երթեր են ընթանում։ Ոստիկանությունը մի շարք հայտարարություններ է տարածել, որում նշում է, որ այդ միջոցառումներն ապօրինի են։ 

 

Լրահոս

Դիտել ավելին