Կարևոր իրադարձություններ

ՄԻԵԴ-ն առաջնահերթության կարգով կքննի աղմկահարույց գործերով բողոքները. «Ժողովուրդ»

19 Ապրիլ, 2018 09:41
ՄԻԵԴ-ն առաջնահերթության կարգով կքննի աղմկահարույց գործերով բողոքները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է ընդունել առաջնահերթության կարգով քննել հայաստանյան մի շարք աղմկահարույց քրեական գործերի շրջանակներում կալանավորված անձանց բողոքները: Բայց այդ որոշումն ընդունելուց հետո քննություն չի իրականացվում: Եվ հիմա մի շարք իրավապաշտպաններ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիներ ստորագրահավաք են սկսել՝ ուղղված ՄԻԵԴ-ին:

Մեզ հայտնի դարձավ, որ խոսքը Անդրիաս Ղուկասյանի եւ Վահան Շիրխանյանի գործերի մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ա. Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը նշել է.

«Նամակներ ստացանք, որ շուտով կսկսվի կոմունիկացիաների փուլը, բայց փաստ է, որ ինչ-որ խնդիր կա, եւ մեզ չեն պարզաբանում: Այս իրավիճակը կարող է սուբյեկտիվ գործոններով պայմանավորված լինել: Եթե սուբյեկտիվ գործոնը ապացուցվի, ՄԻԵԴ-ը դա վեր պետք է հանի եւ լուծում տա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին