Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Բագրատյանի առաջին դասը ԱԺ-ում՝ ինչպես պետք է հրաժարվել իր համոզմունքներից թեմայով. «Ժամանակ»

18 Ապրիլ, 2018 08:58
Սերգեյ Բագրատյանի առաջին դասը ԱԺ-ում՝ ինչպես պետք է հրաժարվել իր համոզմունքներից թեմայով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքի քաղաքական դպրոցի ղեկավար նշանակված Սերգեյ Բագրատյանը երեկ ԱԺ-ում տվեց առաջին դասը:

Բագրատյանը մի քանի օր շարունակ հայտարարում էր, որ «Ծառուկյան» դաշինքը ընդդիմադիր խմբակցություն է, եւ չի կարող ընդդիմությունը քվեարկել իշխանության թեկնածուի օգտին: Նա գրեթե մինչեւ վերջին պահը այս քաղաքագիտական համոզմանն էր, սակայն քվեարկությունից ընդամենը մի քանի րոպե առաջ թռավ դահլիճից՝ չմասնակցելով քվեարկությանը:

Սա քաղաքական դպրոցի ղեկավարի կենդանի դասն էր՝ ինչպես պետք է քաղաքական գործիչը ընդամենը մի քանի րոպեում հրաժարվի իր համոզմունքներից եւ ամենավճռական պահին ընդդիմությունից թռնի իշխանության ճամբար թեմայով:

Հիշեցնենք, որ ընդամենը շաբաթներ առաջ Սերգեյ Բագրատյանը ընտրվեց ԲՀԿ փոխնախագահ եւ քաղաքական դպրոցի ղեկավար: Քաղաքական դպրոցը նոր-նոր կազմավորվում է, բայց ուսումնական պրոցեսի համար անհրաժեշտ տեսական հիմքերն արդեն դրվում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին