Կարևոր իրադարձություններ

Այսօրվա հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակից տեղափոխվել է Բաղրամյան պողոտա

16 Ապրիլ, 2018 17:50
Այսօրվա հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակից տեղափոխվել է Բաղրամյան պողոտա

Այսօրվա հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակից տեղափոխվել է Բաղրամյան պողոտա: Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ հանրահավաքը կմեկնարկի ժամը 19:00-ին:

Հավելենք, որ հիվանդանոցից Բաղրամյան պողոտա ժամանած Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Ելք» խմբակցության մյուս երկու կուսակցությունների առաջնորդներ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին