Կարևոր իրադարձություններ

«Պառկե՛ք անիվների տակ». Փաշինյանը պառկել էր 47 համարի ավտոբուսի տակ

16 Ապրիլ, 2018 11:05
«Պառկե՛ք անիվների տակ». Փաշինյանը պառկել էր 47 համարի ավտոբուսի տակ

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում պառկել էր Եռաբլուրից Քանաքեռ շարժվող 47 համարի երթուղային ավտոբուսի տակ`թույլ չտալով առաջ շարժվել: Ուղևորները իրենց դժգոհությունն էին հայտնում` փորձելով Փաշինյանին դուրս բերել ավտոբուսի տակից:

Ուղեւորներից մեկը նշեց, որ երեխային դասի է տանում. «Խի՞ պիտի ուսումը տուժի»: Փաշինյանը պատասխանեց՝ «ուսումը մեկ-երկու օրով չի տուժի»` խորհուրդ տալով դասադուլ անել: Փաշինյանը հայտարարեց, որ սա քաղաքական ակցիա է: Ուղևորներից մեկն էլ վիճեց՝ «Մեկ ա բան չի փոխվելու, հելի գնա՛»: Փաշինյանը առարկեց՝ «Շատ բան ա փոխվելու»: 

 

Լրահոս

Դիտել ավելին