Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի փաստաբանը ինքնահրկիզվել է՝ հանուն մոլորակի ապագայի

15 Ապրիլ, 2018 19:20
Ամերիկացի փաստաբանը ինքնահրկիզվել է՝ հանուն մոլորակի ապագայի

Ամերիկացի փաստաբանը ինքնահրկիզվել է, որպեսզի ուշադրություն հրավիրի շրջակա միջավայրի աղտոտման խնդիրների վրա։ Այս մասին հաղորդում է BBC News-ը։

60-ամյա Դեվիդ Բաքելը ակցիա է կազմակերպել Բրուքլինի (Նյու Յորք) Պողոտա–այգում։ Նրան փրկել չի հաջողվել։ Տղամարդը երկտող է թողել, որտեղ բացատրել է իր շարժառիթները։ Պարզվել է նաև, որ նա հասցրել է իր ուղերձն էլեկտրոնային փոստով ուղարկել մի քանի կազմակերպությունների։

Картинки по запросу David Buckel

Բաքելի խոսքերով՝ նա իր վրա «հանածո վառելանյութ» է լցրել, որպեսզի ցույց տա, թե ինչ են անում մարդիկ իրենց հետ, երբ հոգ չեն տանում բնապահպանության մասին։ «Աղտոտվածությունը քանդում է մեր երկիրը, օդի, հողի, ջրի և եղանակային տեղումների միջոցով մեր բնակելի միջավայր է մտնում»,– գրել է նա։

Փաստաբանը հայտնի է եղել որպես ԼԳԲՏ համայնքի ակտիվ պաշտպան, վերջին տարիներին աշխատել է մի քանի բնապահպանական կազմակերպությունների հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին