Կարևոր իրադարձություններ

Ընթանում է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստը.Ուղիղ

14 Ապրիլ, 2018 20:50
Ընթանում է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստը.Ուղիղ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի հայտով արտահերթ նիստ է գումարել: 

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Սիրիան հրթիռակոծելու հարցով:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: ԱՄՆ-ը դաշնակիցների հետ Սիրիայում 110 հրթիռ է արձակել. հաղորդվում է երեք տուժածի մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին