Կարևոր իրադարձություններ

Ահաբեկչությանն աջակցող արևմտյան գաղութատիրական ռեժիմները կորցրել են վերահսկողությունը. Ասադ-Ռուհանի

14 Ապրիլ, 2018 19:18
Ահաբեկչությանն աջակցող արևմտյան գաղութատիրական ռեժիմները կորցրել են վերահսկողությունը. Ասադ-Ռուհանի

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Իրանի առաջնորդ Հասան Ռուհանիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի օդային հարվածները ամրապնդել են սիրիական ժողովրդի վճռականությունը ահաբեկչության դեմ պայքարում: Այդ մասին ասվում է Facebook-ում Ասադի էջում:

«Նախագահ Ասադը հեռախոսազանգ է ստացել Իրանի առաջնորդ Հասան Ռուհանիից: Ռուհանին դատապարտել է  ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի հանդեպ ցուցաբերվող ագրեսիան: Նա ընդգծել է, որ Իրանը շարունակում է աջակցել Սիրիային և Սիրիայի ժողովրդին: Նա վստահություն է հայտնել, որ այդ ագրեսիան չի թուլացնի Սիրիայի ժողովրդի կամքը ահաբեկչության դեմ պայքարում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ասադը նաև հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է այն պատճառով, որ ահաբեկչությանն աջակցող արևմտյան գաղութատիրական գերտերությունները կորցրել են վերահսկողությունը և հասկացել, որ կորցրել են նաև աշխարհի և իրենց ժողովրդի վստահությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին