Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հրթիռները ոչնչացվել են ԽՍՀՄ-ում արտադրված համակարգերով. ՌԴ ՊՆ

14 Ապրիլ, 2018 11:57
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հրթիռները ոչնչացվել են ԽՍՀՄ-ում արտադրված համակարգերով. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հրթիռները ոչնչացրել է ԽՍՀՄ-ում արտադրված համակարգերով, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հրթիռային հարվածները կանխելու համար գործի են դրվել սիրիական հակաօդային պաշտպանության С-125, С-200, «Բուկ», «Կվադրատ» համակարգերը։ Այս համակարգերն արտադրվել են ավելի քան 30 տարի առաջ Խորհրդային Միությունում»,- հայտնել է նախարարությունը։

ՌԴ ՊՆ-ում հայտնել են, որ ՌԴ ՀՕՊ ստորաբաժանումները Սիրիայում չեն կիրառվել հրթիռային հարվածները «որսալու» համար։

ՌԴ ՊՆ-ն հաղորդում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին