Կարևոր իրադարձություններ

112 պաղեստինցի է տուժել իսրայելցիների հետ բախման հետևանքով

13 Ապրիլ, 2018 18:01
112 պաղեստինցի է տուժել իսրայելցիների հետ բախման հետևանքով

Պաղեստինցիների ու իսրայելցիների բախման հետևանքով 112 պաղեստինցի է տուժել, այս մասին հաղորդում է  Al Arabiya-ն:

Ինչպես հայտնում է աղբյուրը, արդեն 3 շաբաթ է, ինչ տասնյակ հազարավոր պաղեստինցիներ չեն հեռանում Գազայի հատվածի՝ Իսրայելի հետ սահմանակից հատվածից, որտեղ հիմնել են սահմանային պատնեշի երկայնքով հարյուրավոր մետրերով ձգվող վրանային ճամբարներ:

Ցուցարարները Իսրայելից պահանջում են թույլ տալ պաղեստինցի փախստականներին վերադառնալ իրենց պատկանող տարածքները, որոնք այժմ գտնվում են Իսրայելի հսկողության տակ: Ցուցարարները  այրում են հրեական պետության դրոշները, քարեր են նետում սահմանապահների ուղղությամբ:

Հայտնի է, որ տասնյակ հազարավոր պաղեստինցիներ կազմակերպել են «Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիան:

 

 
 




 

Լրահոս

Դիտել ավելին