Կարևոր իրադարձություններ

4 հայ ԱՄՆ Էլիս կղզու Պատվավոր մեդալը կստանա

12 Ապրիլ, 2018 13:42
4 հայ ԱՄՆ Էլիս կղզու Պատվավոր մեդալը կստանա

Այս տարի ԱՄՆ Էլիս կղզու Պատվավոր մեդալը կստանան չորս հայ՝ Ջոն Չարլզ Գալիյանը, Վիգեն Սեփիլյանը, Ջոն Բիլեզիկյանը և աշխարհահռչակ արտդիլեր և գալերիստ Լարի Կակոսյանը: Այս մասին տեղեկացնում է է հայ-ամերիկյան «Asbarez» պարբերականը:

Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 12-ին: 

Էլիս կղզու Պատվավոր մեդալը շնորհվում է ԱՄՆ ականավոր քաղաքացիներին, ովքեր իրենց կյանքը նվիրել են հասարակությանը ծառայելուն, պահպանում և հարգում են իրենց պատմությունը, ավանդույթներն ու արժեքները:

 

Լրահոս

Դիտել ավելին