Կարևոր իրադարձություններ

Air France-ը փոխում է թռիչքների երթուղիները Սիրիայում իրավիճակի պատճառով

11 Ապրիլ, 2018 22:55
Air France-ը փոխում է թռիչքների երթուղիները Սիրիայում իրավիճակի պատճառով

Ֆրանսիական Air France ընկերությունը ԱՄՆ-ի կողմից Սիրիայում սպասվելիք հարվածների պատճառով փոխում է որոշ թռիչքների երթուղիները՝ տեղեկացնում է trend.az-ը:

«Air France-ը ուշադրության է արժանացրել Օդային անվտանգության գծով եվրոպական գործակալության հրահանգը և փոփոխության է ենթարկել որոշ երթուղիներ. մասնավորապես դեպի Բեյրութ և Թել Ավիվ չվերթները»,- ասել է ընկերության ներկայացուցիչը՝ հավելելով, որ իրենց ուղևորների անվտանգությունը առաջնահերթություն է:

 
 

Լրահոս

Դիտել ավելին