Կարևոր իրադարձություններ

Կանադացի բժշկին կդատեն գաղտնի մասսայական արհեստական բեղմնավորման համար

11 Ապրիլ, 2018 22:02
Կանադացի բժշկին կդատեն գաղտնի մասսայական արհեստական բեղմնավորման համար

Կանադայում բժշկին մեղադրել են կին այցելուներին արհեստական բեղմնավորման ժամանակ սեփական սպերման օգտագործելու մեջ՝ տեղեկացնում է CNN-ը:

Նորման Բարվինի դեմ կոլեկտիվ հայց է ներկայացվել: Նրան մեղադրել են 11 մարդ, որոնց ծնողները օգտվել են բժշկի ծառայություններից: ԴՆԹ թեստերը ցույց են տվել, որ Բարվինը նրանց կենսաբանական հայրն է:

Դատական փաստաթղթերից պարզ է դարձել, որ նմանատիպ չարաշահման առաջին դեպքը տեղի է ունեցել անցյալ դարի 70-ական թվականներին, իսկ վերջինը՝ 2000թ.:

Դատական հայցի նախաձեռնողները դարձել են Դիքսոն ընտանիքի անդամները, որոնք 2016թ. սկսել են կասկածել, որ իրենց դուստրը՝ Ռեբեկան, չափազանց նման է Բարվինին և ԴՆԹ թեստ են իրականացրել: Պարզվել է, որ նա իսկապես աղջկա կենսաբանական հայրն է: Շուտով Ռեբեկան ծանոթացել է Էնթ Պալմերի հետ, որի կենսաբանական հայրը նույնպես Բարվինն է:

 

Լրահոս

Դիտել ավելին